Անցկացվել է սպա-իրավաբանների հավաք-խորհրդակցություն

15 Մարտի, 2019 17:43
Մարտի 14-ին, 3-րդ զորամիավորումում, ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի իրավաբանական բաժնի պետի ղեկավարությամբ անցկացվել է 2-րդ, 3-րդ զորամիավորումների, Շիրակի կայազորի և ենթակա զորամասերի սպա-իրավաբանների հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում կայազորների և զորամիավորումների իրավաբանները հանդես են եկել կատարված իրավական աշխատանքների մասին զեկույցներով և ներկայացրել խնդրահարույց հարցերը: ՀՀ ԶՈՒ ԳՇ ՎԱ իրավաբանական բաժնի պետը պարզաբանել է ՀՀ զինված ուժերում կատարված կառուցվածքային փոփոխությունները և այդ համատեքստում իրավական աշխատանքների համակարգման և իրականացման ապահովման հարցերը, ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետի պահանջները զորային օղակի սպա-իրավաբանների աշխատանքների վերաբերյալ: Հավաք-խորհրդակցության ավարտին տրվել են հանձնարարականներ զորային օղակում իրավական աշխատանքների արդյունավետությունն առավել բարձրացնելու ուղղությամբ:
  • Տարածել