ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը երկկողմ հանդիպումներ է անցկացրել ԱՊՀ գործընկերների հետ

14 Մարտի, 2019
ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 13-ին երկկողմ հանդիպումներ է անցկացրել Բելառուսի ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի, Ղազախստանի ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մուրատ Մայկեևի, Ղրղզստանի ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գնդապետ Նուրլան Կիրեշեևի և Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում զինված ուժերի հետագա համագործակցության ուղղություններին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

  • Տարածել