Անցկացվել են ՀՀ և ՌԴ ՌՔԿՊ զորքերի պետերի աշխատանքային հանդիպումներ

14 Մարտի, 2019
Մարտի 10-ից 13-ը աշխատանքային հանդիպումներ են կայացել ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Վ. Նշանյանի և երկկողմ համագործակցության շրջանակում աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Ի. Կիրիլովի ղեկավարած պատվիրակությունների միջև:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության հարցեր, հետագա փոխգործակցության ընդլայնման նպատակով ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, ստորա­գրվել է համաձայնագիր համագործակցության վերաբերյալ:

  • Տարածել