Տեղի է ունեցել տոնական հանդիսություն՝ նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյա հոբելյանին

6 Մարտի, 2019 12:41
Մարտի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել տոնական հանդիսություն՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյա հոբելյանին:

Նախքան հանդիսության համերգային մասը` ելույթով հանդես է եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` անդրադարձ կատարելով պետական-քաղաքական-հասարակական ականավոր գործչի կյանքի հերոսական էջերին ու անցած մարտական ուղուն:

  • Տարածել