Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ընտանիքին

5 Մարտի, 2019 17:19
Մարտի 5-ին ՀՀ պաշպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ընտանիքին և շնորհավորել սպարապետի ծննդյան օրվա առթիվ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ԶՈՒ ԳՇ պետի և  սպայակազմի ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել սպարապետի հուշարձանին, շրջել   պետական – քաղաքական - հասարակական գործչի տուն-թանգարանում, ծանոթացել առաջին անգամ ներկայացված ցուցանմուշներին։ Դավիթ Տոնոյանը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում։

Դավիթ Տոնոյանը տուն-թանգարանին է հանձնել պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի` 1992 թվականի մարտի 5-ին ստորագրած հրամաններից մեկի բնօրինակը։

  • Տարածել