ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակին

4 Մարտի, 2019 15:03
Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումպուլուսին և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Հանդիպումը նպատակաուղղված էր զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների, այս ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության քննարկմանը:

ՀՀ պաշտպանության նախարարը Եվրոպայի խորհրդի պատվիրակին ներկայացրել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված տարատեսակ նախաձեռնությունները: Դավիթ Տոնոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում միգազգային մարդասիրական իրավունքի նորմերի ու պահանջների պահպանման անհրաժեշտության վրա, կոչ անելով միջազգային կառույցներին հետամուտ լինել հակամարտող կողմերի` անազատության մեջ գտնվող քաղաքացիական ու զինվորական անձանց արդար դատաքննութան իրավունքի իրացմանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության օրակարգային այլ հարցեր:

  • Տարածել