Զինուժ 02.03.19

2 Մարտի, 2019
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտի: Նախարար Տոնոյանը շրջել է մարտական դիրքերում, խոսել անվտանգային հարցերից:
Play

Ուսումնական փուլը զինված ուժերում շարունակվում է: ՀՕՊ Ակտիվ մարզումներ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում: Հատուկ ռեպորտաժ օդային սահմանի պահապանների մասին: «Ես եմ»: Խորագիրը ներկայացնում է հայկական բանակի լավագույն զինվորներից մեկին։ Զորամասային կյանքի ու զինվորական գործի առանձնահատկությունները՝ շարքային Մակինյանը ներկայացմամբ։ Լավագույն զինվորի լավագույն հրամանատարը։ «Պատիվ ունեմ» էջն այս անգամ կպատմի խաղաղապահ ստորաբաժանման շտաբի պետի՝ գնդապետ Ավդալյանի մասին: Եվ զինվորական մասնագիտությունը՝ աստղային կատարմամբ։ Սիրված երգչուհին կփորձի սովորել սակրավորի մասնագիտությունն ու շարք կկանգի՝ որպես շարքային Բաբայան:

  • Տարածել