Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն

25 Փետրվարի, 2019
Փետրվարի 25-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են փետրվար ամսվա կատարած աշխատանքները, խնդիրներ են առաջադրվել հետագա անելիքների կազմակերպման, առաջիկա մարտավարաշարային պարապմունքների և պլանային այլ միջոցառումների անցկացման ուղղությամբ:

  • Տարածել