Մարտավարաշարային պարապմունքներ

22 Փետրվարի, 2019 18:38
Փետրվարի 21-ից 22-ը 4-րդ զորամիավորումում անցկացվում են վարչակազմի երկօրյա մարտավարաշարային տեսական և գործնական պարապմունքներ:

Պարապմունքները միտված են զորամիավորման վարչակազմի տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելու ժամանակ ամրապնդելուն, պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացությունը և դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողությունը զարգացնելուն։ Պարապմունքների ղեկավարն է զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը:

  • Տարածել