Զինծառայողների ակտիվ հանգստի կազմակերպումը խաղաղապահ ուժերի բրիգադում

22 Փետրվարի, 2019 18:36
Զինծառայողների ակտիվ հանգիստը կազմակերպելու, ծառայության դժվարությունների նյարդահոգեբանական լարվածությունը թուլացնելու, զինծառայողների միջև մրցակցային ոգի սերմանելու նպատակով խաղաղապահ ուժերի բրիգադում պարբերաբար կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ:

Նոր մեկնարկած մարտավարաշարային պարապմունքների դասաժամերից հետո  զորամասի ստորաբաժանումներում կազմակերպվել են մտավոր խաղերի, ֆիզիկական պատրաստության մրցումներ և   շախմատի անհատական ու  թիմային առաջնություն:

Առավել ակտիվ զինծառայողներին զորամասի հրամանատարը խրախուսել է պատվոգրերով և կրծքանշաններով:

  • Տարածել