Զինծառայողները բարեկարգել են հուշահամալիրի տարածքը

22 Փետրվարի, 2019 18:32
Զինծառայողների մարտունակությունը բարձրացնելու, մարտական խնդիրներն առավել արդյունավետ կատարելու, ստորաբաժանումների կազմով երկար տարածություններ հաղթահարելու, ռազմակիրառական հմտությունների զարգացումն ու կայուն բարոյահոգեբանական վիճակին նպաստելու նպատակով, 1-ին զորամիավորման զորամասերից մեկում, հաստիքային զենքով և ամբողջ հանդերձանքով կազմակերպվել է անձնակազմի երթարշավ դեպի Կապանի «Բաղաբուրջ» հուշահամալիր:

Երթարշավն ունեցել է առանձնահատուկ նշանակություն. հրամանատարական կազմի որոշմամբ՝ զինծառայողները նաև մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել հուշահամալիրի տարածքում:

  • Տարածել