Զինուժ 09.02.19

9 Փետրվարի, 2019
Լավագույնն իր տեսակի մեջ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: «Զինուժ մեդիան» կայացումից անցնում է զարգացման փուլ:
Play

Նորակոչիկից մինչև փորձառու զինծառայող ու հմուտ մասնագետ: Զինվորական հետաքրքիր ու հագեցած առօրյայի մասին են պատմում սպաներն ու ժամկետայինները:

«Պատիվ ունեմ». «Զինուժի» ավանդական ու սիրված էջը ներկայացնում է բանակի օրվա առթիվ պարգևատրված զինվորականներից մեկի՝ փոխգնդապետ Օհանյանի անցած մարտական ու ծառայողական ուղին՝ պատերազմից մինչև մեր օրերը:

Զինվորական մասնագիտությունների շարքը՝ «Զինուժի» նոր հեռուստաէջում: Մասնագիտությունս՝ հակաօդային պաշտպան: Հեռուստաէջի առաջին ռեպորտաժը օդային սահմանի պահապանների մասին:

Ամուր սահման, հզոր Հայրենիք: Սահմանամերձ Խաչիկ համայնքում սահմանապահի կարգավիճակում բոլորն են՝ ամեն վայրկյան պատրաստ կանգնելու դիրքապահների կողքին:

Եվ՝ երկար սպասված մանկան ճիչ՝ Դանիելյանների ընտանիքում: Գյումրիում լույս աշխարհ են եկել մարտական հերթապահության ընթացքում հերոսաբար զոհված հայորդու երկվորյակ եղբայրները:

  • Տարածել