Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

9 Փետրվարի, 2019 16:34
ՌԴ աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը գոհունակություն են հայտնել փոխշահավետ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման բարձր մակարդակի համար և շեշտել առկա ձեռքբերումները խորացնելու և փոխգործակցության մակարդակն առավել ամրապնդելու անհրաժեշտությունը:

  • Տարածել