5-րդ զորամիավորումում անցկացվում են մասնագիտական հավաքներ

24 Հունվարի, 2019
Հունվարի 22-ից 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերի թիկունքի և կապիտալ շինարարության ծառայությունների պետերի հետ անցկացվում են եռօրյա մասնագիտական հավաքներ:

Հավաքների շրջանակում կազմակերպվում են գործնական և հրահանգչամեթոդական բնույթի պարապմունքներ, զորամիավորման առավել պատրաստված սպաների դասախոսություններ:

Զորամիավորման պատասխանատվության գոտու մարտական հենակետերում նախատեսված են նաև ցուցադրական պարապմունքներ:

  • Տարածել