ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է N զորամաս

23 Հունվարի, 2019 16:50
Հունվարի 20-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը չհայտարարված այց է կատարել 3-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամաս, ծանոթացել հարմալրման գործընթացին, զրուցել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների հետ:

Գնդապետ Ավետիսյանն այցելել է նաև Վանաձորի կայազորային զինվորական հոսպիտալ, հանդիպել բուժման մեջ գտնվող զինծառայողների հետ, ծանոթացել բուժման ընթացքին, քննարկել մտահոգող հարցերը և տվել համապատասխան պարզաբանումներ:

Այցի ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորքերում իրավակարգի ապահովման հարցերի շուրջ աշխատանքային քննարկում է կազմակերպվել կայազորի ՌՈ բաժնի ղեկավար կազմի հետ:

Վերհանված հարցերը և առաջարկությունները ներկայացվել են ՀՀ պաշտպանության նախարարին:

  • Տարածել