ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է պահեստազոր արձակված կին զինծառայողին

21 Հունվարի, 2019 18:07
Հունվարի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է երկարամյա ծառայության կապակցությամբ զինված ուժերի պահեստազոր արձակված կապիտան Սիաննա Մայիսի Մնացականյանին:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ «Մարտական ծառայության», ՊՆ «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար», ԼՂՀ «Արիության համար» մեդալներով պարգևատրված Սիաննա Մնացականյանին երկարամյա ծառայության համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:

  • Տարածել