Անցկացվել են դասակի հրամանատարների հավաքներ

12 Հունվարի, 2019 15:23
Հունվարի 9-ից 11-ը 4-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են դասակի հրամանատարների հավաք-պարապմունքներ:

Եռօրյա հավաքների նպատակն էր տեսական ու գործնական ստուգողական պարապմունքների միջոցով ամրապնդել դասակի հրամանատարների մարտական և մարտավարական պատրաստության գիտելիքներն ու հմտությունները:

Հավաքների ընացքում անցկացվել են նաև կրակային և մարտավարական պատրաստության ցուցադրական պարապմունքներ:

  • Տարածել