3-րդ բանակային զորամիավորումը մասնակցել է շտաբային մարզումների

12 Հունվարի, 2019 15:19
Զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի համաձայն հունվարի 10-ից 11-ը 3-րդ բանակային զորամիավորումը մասնակցել է զինված ուժե-րում անցկացվող շտաբային մարզումներին:

Մարզումների ընթացքում ներմուծա­կանների միջոցով զարգացվել է իրադրությունը, առաջադվել են տարբեր պայմանա­կան խնդիրներ, դրանց լուծման համար ըստ ուղղությունների ձեռնարկ­վել են անհրաժեշտ միջոցներ:

Միջոցառման արդյունքում զորամիավորման ենթակա ստորաբաժանումների շտաբերը, զորատեսակներն ու ծառա­յությունները ևս մեկ անգամ հաստատել են, որ ունակ են լուծել առաջադրված ցանկացած մարտական խնդիր:

  • Տարածել