ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է տարբեր հարցերով դիմած քաղաքացիներին

9 Հունվարի, 2019
Հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին։

Ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

  • Տարածել