Անցկացվել է դիպուկահարների հրաձգության համահայկական անդրանիկ մրցաշարի եզրափակիչ փուլը
28 Դեկտեմբերի, 2018 18:24Մրցույթի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, հյուրեր:
Դիպուկահարների հրաձգության համահայկական մրցաշարն անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ: Թեժ ու անզիջում պայքարում իրենց ուժերն են չափել Հայաստանի և Արցախի լավագույն հրաձիգները:
Մրցաշարի արդյունքներով հաղթող ճանաչված հրաձիգները պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և խորհրդանշական նվերներով:
Շնորհակալություն հայտնելով ակտիվ մասնակցության և բարձր արդյունքներ ցուցաբերելու համար՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կարևորել է պետական և մասնավոր կազմակերպությունների համագործակցությամբ անցկացվող նմանօրինակ մրցույթների շարունակականությունը՝ նաև այս ուղղությամբ միջազգային հարթակներում բարձր արդյունքներ ապահովելու համար: