Անցկացվել է հրահանգչական մեթոդական պարապմունք

21 Դեկտեմբերի, 2018 16:40
Ձմեռային զորակոչի ընդունումը, նորակոչիկների հետ պարապմունքների կազմակերպումը, ինչպես նաև 2017թ. 1-ին զորակոչի զինծառայողների զորացրումը կազմակերպված կերպով իրականացնելու նպատակով 4-րդ զորամիավորման հրամանատարի հրամանով դեկտեմբերի 18-ից 19-ը զորամիավորման զորամասերից մեկում կազմակերպվել և անցկացվել է ուսումնական ստորաբաժանումների հրամանատարական կազմի հետ հրահանգչական մեթոդական պարապմունք՝ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանի ղեկավարությամբ:

Գնդապետ Հարությունյանը նշել է, որ անհրաժեշտ է վերջնականապես կարգի բերել զորանոցային ֆոնդը, իսկ սոցիալ-կենցաղային պայմանները համապատասխանեցնել ներկայացվող պահանջներին, լինել հոգատար և ուշադիր և ամեն ինչ անել՝ նորակոչիկների ընդունումը և զորացրումը հավուր պատշաճի կազմակերպելու համար:

  • Տարածել