Ամփոփվել են ՀՀ զինված ուժերի վոլեյբոլի առաջնության արդյունքները

26 Նոյեմբերի, 2018 17:14
Նոյեմբերի 21-ին Եղեգնաձոր համայնքի մանկապատանեական մարզադպրոցում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի վոլեյբոլի առաջնության եզրափակիչ փուլի արդյունքները:

Առաջնությունն անցկացվել է 3 փուլով` ներզորամասային, փնջային ու եզրափակիչ: Մասնակցության իրավունք ունեին ՊՆ համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք, զինծառայողները (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների) և ռազմաուսումնական հաստատությունների քաղաքացիական դասախոսական կազմը: Առաջնության մրցավարությունն իրականացրել են ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի մասնագետները:

Առաջնության հաղթող է ճանաչվել 4-րդ բանակային զորամիավորման հավաքական թիմը, որը 2017թ.-ին ևս նվաճել էր ՀՀ զինված ուժերի չեմպիոնի կոչումը:

  • Տարածել