Քննարկվել են զինված ուժերում կանանց հիմնախնդիրները

23 Նոյեմբերի, 2018
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ամենամյա համագործակցության ծրագրի շրջանակներում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում անցկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի դրույթների վերաբերյալ հանդիպում-քննարկումների շարք` «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» թեմայով:

Քննարկումներին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, Անվտանգության խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ: Հանդիպման մասնակիցները քննարկվել են նշված բանաձևի դրույթները և զինված ուժերում կանանց հիմնախնդիրները, մասնավորապես` ծառայության ընթացքում առաջխաղացմանը, իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

  • Տարածել