Պարգևատրվել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն զինվորների ուսուցիչները

12 Նոյեմբերի, 2018 16:20
Նոյեմբերի 12-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն տնօրեն» ամենամյա մրցույթների արդյունքները։ Մրցանակակիրներն արժանացել են դրամական պարգևների։

Պարգևատրման արարողության ընթացքում գնահատանքի են արժանացել նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները։

Բարձր գնահատելով մանկավարժների ավանդը հայրենանվեր քաղաքացու և հայրենիքի պաշտպանի ձևավորման գործում՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել առաջնագծին անսասան կանգնած պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչներին և նրանց պարգևատրել ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով։

  • Տարածել