ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
9 Հոկտեմբերի, 2018 19:55Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Նիստի ընթացքում ներկայացվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամները:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հոգաբարձուների խորհրդի նախագահին և անդամներին ամփոփ հաշվետվություն է ներկայացվել ռազմամարզական վարժարանի ընթացիկ աշխատանքների և խնդիրների, կրթական ծրագրերի վերաբերյալ, քննարկվել են առաջիկա անելիքները: Ներկայացվել են նաև 2018-2019թթ. ուսումնական տարվա ընդունելության վիճակագրական տվյալներ: