ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին

3 Հոկտեմբերի, 2018 15:40
Հոկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

  • Տարածել