Քննարկվել են համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր

26 Սեպտեմբերի, 2018 19:49
Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության երկրամասային դպրոցի ավագ դասախոս և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի հետ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր, մասնավորապես` թեժ գծի օպերատորների վերապատրաստման,  առաջին օգնության դասընթացների և դաշտային պայմաններում խոհանոցի կազմակերպման պատրաստության ուղղություններով:

  • Տարածել