Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

25 Սեպտեմբերի, 2018
Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին և Ընկերակցության hայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար գործողությունների իրականացմանը վերաբերող, ինչպես նաև՝  ռազմաբժշկական ոլորտում Հայ Ավետարանչական Ընկերակցության կողմից ներդրումներ իրականացնելու հնարավոր բարեգործական ծրագրերը:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս ոլորտներում ՀՀ պաշտպանության նախարարության և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության միջև հետագա համագործակցության շարունակականության վերաբերյալ:

  • Տարածել