«Շանթ-2018». Բրիֆինգ օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ

13 Սեպտեմբերի, 2018
Համապետական նշանակության «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է բրիֆինգ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ:

ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ, գնդապետ Ա. Առուստամյանը ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն  է  ներկայացրել «Շանթ-2018» զորավարժության թեման, ուսումնական նպատակները, անցկացման փուլերը, ինչպես նաև ներգրավված անձնակազմի շրջանակները և ըստ զորավարժության սցենարի՝ պայմանականորեն ստեղծված ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակը:

Հանդիպման ընթացքում ծավալված ակտիվ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև զորավարժության ղեկավար կազմի, դրա շրջանակում անվտանգության խորհրդի դերի և նշանակության հետ կապված հարցերին:

  • Տարածել