Շարունակվում են «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունները

11 Սեպտեմբերի, 2018
Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությոան շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶԼՄ ներկայացուցիչներին են ներկայացվել զորավարժության սցենարով նախատեսված գործողությունները։

Պայմանականորեն փոխվել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, սահմանին դրությունը սրվել է, կան կորուստներ:

Նախարարություններն այժմ գործում են արտակարգ ռեժիմով, քանի որ պայմանականորեն համարվում է, որ կան նաև տեխնածին ու բնական աղետներ, ինչպես նաև փախստականների ներհոսքի վտանգ: Առկա է պայմանական սպառնալիք, որ փախստականների հետ Հայաստան կարող են ներթափանցել նաև ահաբեկիչներ:

Արտակարգ ռեժիմով  իր գործառույթներն է իրականացնում նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Պայմանականորեն ՀՀ ԱԳՆ են կանչվել դեսպանները, որպեսզի տեղեկացվեն առկա իրավիճակի ու Հայաստանի դիրքորոշման մասին:

  • Տարածել