ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է պաշտպանական և անվտանգային քաղաքականության գերազանց իրականացումը

8 Սեպտեմբերի, 2018 14:15
ՊՆ վարչական համալիրում շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականի քննարկմանը նվիրված եռօրյա գիտական կոնֆերանսը, որին մասնակցում են կառավարության անդամներ, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, զորամիավորումների, զորամասերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, անվանի գիտնականներ, քաղաքագետներ։

Կոնֆերանսի մասնակիցներին ողջունել է Դավիթ Տոնոյանը՝ կարևորելով մասնակիցների կարծիքներն ու առաջարկները ԶՈՒ զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել նոր մեխանիզմներ՝ առաջնագիծն ավելի անվտանգ դարձնելու և մարտահրավերները չեզոքացնելու համար։

  • Տարածել