ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը շրջանավարտների հետ

1 Սեպտեմբերի, 2018 17:46
Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է միջպետական ռազմակրթական համագործակցության շրջանակում արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում վերապատրաստում անցած, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի շրջանավարտ սպաների հետ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջանավարտներին խորհրդանշանական սպայական դաշույններ է հանձնել և հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում:

Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև սպաներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակի:

  • Տարածել