Ավարտվել է ՀՀ պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և այլ պետական մարմինների, կազմակերպությունների և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց 5-օրյա հավաք-պարապմունքը

31 Օգոստոսի, 2018 17:31
Հավաք-պարապմունքի նպատակն էր ՀՀ պետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, զինվորական կառավարման մարմինների և կազմակերպությունների համակողմանի նախապատրաստումը սեպտեմբերի 11-ից 13-ն անցկացվելիք եռաստիճան «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը:

Ամփոփելով հավաք-պարապմունքի արդյունքները՝ մասնակից պաշտորատար անձինք վստահություն են հայտնել, որ ձեռք բերված գիտելիքներն ու փորձը էապես կնպաստեն «Շանթ-2018» զորավարժության ներդաշնակ և  արդյունավետ անցկացմանը:

  • Տարածել