ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմասնակցի «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին

20 Օգոստոսի, 2018 16:13
Օգոստոսի 21-ից 26-ը ՌԴ Մոսկվայի մարզում կայանալիք «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով ՌԴ կմեկնի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը: Միջոցառման շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ ռազմարդյունաբերության արտադրանքի նմուշների ցուցադրումը:

  • Տարածել