Ռազմական ոստիկանությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում զորամասերում

14 Օգոստոսի, 2018 15:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչից սկսած շարունակում է ուշադրության կենտրոնում պահել զորակոչից տեղակայման վայր մեկնած նորակոչիկներին՝ նպաստելով զինծառայողների շրջանում արատավոր բարքերի վերացմանը, ինչպես նաև բանակում միջանձնային հարաբերությունների մակարդակի բարձրացմանը:

Ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպայական կազմը  եղել է սահմանամերձ բոլոր զորամասերում  ու տեղում ծանոթացել զորամասերում տարվող աշխատանքներին: Վերջիններս նորակոչիկներին ծանոթացրել են օրենքներին, իրենց իրավունքներին ու պարտականություններին:

  • Տարածել