Այց կենտրոնական հավաքակայան և Մուրացանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

1 Օգոստոսի, 2018 11:47
ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը օրերս դիտարկման նպատակով այց է կատարել կենտրոնական հավաքակայան և Մուրացանի ԿԿԶՀ։

Գնդապետ Ավետիսյանը հավաքակայանում ծանոթացել է զորակոչի կազմակերպման գործընթացին, զրուցել զորակոչիկների հետ: Մուրացանի ԿԿԶՀ-ում նույնպես հանդիպել է զորակոչիկների հետ և ծանոթացել նրանց առողջական վիճակին։

Բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների գանգատները և դրանց լուծման տարբերակները։

  • Տարածել