Տեղեկատվություն հուլիսի 7-ից 18-ը անցկացված մրցույթի արդյունքների վերաբերյալ

19 Հուլիսի, 2018 12:24

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակում է տեխնոլոգիական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով 2018թ հուլիսի 18-ին անցկացված մրցույթի 3-րդ՝ հարցազրույցի փուլի արդյունքները և 2018թ հուլիսի 7-ից 18-ը անցկացված մրցույթի ամփոփիչ արդյունքները:

Ծանոթություն.

Մրցույթի 3-րդ` փուլում գնահատվում են մրցույթի մասնակից զորկոչիկների հետևյալ ունակությունները (կարողությունները).

1) կոլեկտիվում աշխատելու ունակությունները և փորձը.

2) ստեղծագործական ունակությունները:

Վերոնշյալ ունակություններից յուրաքանչյուրը գնահատվում է 1-ից 5 բալանոց համակարգով: Փուլը հաղթահարում է մրցույթի մասնակից այն զորակոչիկը, ում գնահատականների միջին թվաբանականի գումարը կկազմի առնվազն 6: Գնահատականները որոշվում են հետևյալ կերպ. Հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրի կողմից տվյալ զորակոչիկին նշանակված գնահատականներից երկու ամենաբարձր և երկու ամենացածր գնահատականները հաշվի չեն առնվում և հաշվվում են մնացած գնահատականների միջին թվաբանականները` հարյուրերորդականի ճշտությամբ:

Տեխնոլոգիական վաշտում, բացառությամբ ստորև նշված դեպքի, զինվորական ծառայության նշանակվելու իրավունք են ստանում այն զորակոչիկները, որոնք մրցույթի երեք փուլերի արդյունքում հավաքում են ամենաբարձր միավորները:

Տեխնոլոգիական վաշտում զինվորական ծառայության նշանակվողների մասնագիտական քանակային համամասնությունն ապահովելու նպատակով զորամասում յուրաքանչյուր մասնագիտությունից ծառայության է նշանակվում տվյալ զորակոչի համար նախատեսված ընդհանուր հաստիքների քանակի (այս զորակոչի համար՝ 18-ի) 25%-ից ոչ ավելին: Այս դեպքում հնարավոր է, որ մի մասնագիտությունից մրցույթը հաղթահարած, ավելի ցածր միավոր հավաքած մասնակից զորակոչիկը ծառայության անցնի տեխնոլոգիական վաշտում, իսկ նրանից բարձր միավոր ունեցող այլ մասնագիտության 25%-ից դուրս մնացածը՝ չնշանակվի: Վաշտի չհամալրված հաստիքներն այլ մասնագիտության 25%-ից դուրս մնացած զորակոչիկներով չեն համալրվում:

Հարցերի համար գործում է հեռախոս՝ +374 10 668166:

  • Տարածել