Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

6 Հուլիսի, 2018 18:13
Հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում (Տերյան փողոց, 105 շենք) կանցկացվի պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարված մրցույթի 1-ին` տրամաբանական թեստավորման փուլը:

Մրցույթին մասնակցում են 2018թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի  ենթակա խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով.

ա. ֆիզիկա և ռադիոֆի­զի­կա,

բ. օպ­տո­էլեկ­տ­րո­նիկա և ռադիոէլեկտրոնիկա,

գ. նյութաբանություն և քիմիա,

դ. կառա­վարման համակարգեր և տե­ղե­կատվական տեխնոլոգիաներ,

ե. ռոբոտիկա և ԱԹՍ,

զ. մե­քենա­շի­նու­թյուն և սարքաշի­նություն:

  • Տարածել