ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները

12 Հունիսի, 2018 17:02
Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված 2018թ. ամառային զորակոչի նախապատրաստական ընթացիկ աշխատանքների քննարկմանը:

Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը, ով ներկայացրել է զորակոչային աշխատանքների արդյունքները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: ՀՀ զինվորական կոմիսարը,  մասնավորապես, անդրադարձ է կատարել զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների աշխատանքներին, նախազորակոչային տարիքի երիտասարդների կցագրմանը և հաշվառմանն առնչվող, բժշկական փորձաքննությունների և հետազոտությունների ոլորտում առկա խնդրահարույց հարցերի: Ներկայացվել են նաև «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի շրջանակում կատարվող աշխատանքների արդյունքներն ու այդ տարբերակներով զինվորական ծառայության անցնելու հայտ ներկայացրած դիմորդների վիճակագրական տվյալները:

Խորհրդակցության ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը առաջադրել է որոշակի խնդիրներ և տվել հանձնարարականներ առաջիկա զորակոչը հավուր պատճաշի կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:

  • Տարածել