Հայտարարություն

12 Հունիսի, 2018
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է արտերկրի հետևյալ ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019թթ. ուսումնական տարվա ընդունելություն.

Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիա (ք. Մոդենա/ք. Թուրին)` մոտոհրաձիգ մասնագիտությամբ - 2 տեղ,

Հունաստանի Հանրապետության ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա (ք. Աթենք)` մոտոհրաձիգ մասնագիտությամբ - 2 տեղ։

Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով՝ միասնական քննությունների արդյունքներով: Դիմորդները քննություն են հանձնում «Անգլերեն», «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից` «Բ» տարբերակով:

Իտալիայի Հանրապետության ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա ընդունված կուրսանտները մինչև 2019թ. ապրիլ ամիսը սովորելու են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, այնուհետև գործուղվելու են ուսման վայր (1-ին և 2-րդ կուրսերը ք. Մոդենայում, իսկ 3-5-րդ կուրսերը՝ ք. Թուրինում):

Դիմումներն ընդունվում են տարածքային զինկոմիսարիատներում:

Ընդունելության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ դիմորդները կարող են ստանալ` զանգահարելով +374 (93) 90-99-16 հեռախոսահամարով։

  • Տարածել