Ամփոփվել են 18-րդ համաբանակային սպարտակիադայի արդյունքները

11 Հունիսի, 2018 12:39
Հունիսի 9-ին ամփոփվել են Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված 18-րդ համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլի արդյունքները:

Եզրափակիչ փուլի ավարտին որոշվել են տարբեր մրցաձևերում անհատական լավագույն ցուցանիշներ գրանցած զինծառայողները և հավաքական թիմերը: Թիմային հաշվարկով համաբանակային սպարտակիադայի հաղթող է ճանաչվել բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների հավաքական թիմը:

Նախնական փուլերը հաղթահարած թիմերն ու մարզիկները համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլում իրենց ուժերն են չափել ռազմամարզական քառամարտ, եռամարտ, կողմնորոշում, ռազմականացված կրոսավազք, հրաձգություն և դանակի նետում մարզաձևերում: Բոլոր մրցելույթներն անցել են լարված և անզիջում պայքարի մթնոլորտում:

  • Տարածել