ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա

9 Հունիսի, 2018
Երկկողմ համագործակցության շրջանակում հունիսի 5-ից 7-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիայի Հանրապետություն:

Այցի ընթացքում գնդապետ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Բուլղարիայի ռազմական ոստիկանության ծառայության տնօրեն, բրիգադի գեներալ Բորիսլավ Սերտովի հետ: Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությունն ակտիվացնելու հետ կապված հարցեր: 

Հայկական պատվիրակությունը եղել է նաև Սոֆիայի շրջանային ռազմական ոստիկանության բաժնում, ծանոթացել ցուցադրված ռազմական տեխնիկային և սպառազինությանը:

Այցի շրջանակում ձեռք են բերվել համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում՝ սեպտեմբեր ամսին կայանալիք ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության ղեկավար կազմի կոնֆերանսին ՀՀ ՊՆ ՌՈ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ:

  • Տարածել