Տոնական միջոցառում` նվիրված մանուկներին

1 Հունիսի, 2018
Հունիսի 1-ին, երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ձևավորված ավանդույթի համաձայն, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական ուրախ միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների, ազատամարտիկների և զոհված զինծառայողների երեխաներն ու թոռնիկները:

Հունիսի 1-ին տոնական միջոցառում էր կազմակերպվել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, որին մասնակցել են ՌՈ անձնակազմի երեխաները:

  • Տարածել