Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

18 Մայիսի, 2018 17:56
Մայիսի 18-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության խորհրդական Կենիչրո Սեսամեին և ռազմական կցորդ գնդապետ Կազույա Օնոյին (նստավայրը ք.Մոսկվա) ` ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը շնորհակալություն է հայտնել գնդապետ Օնոյին համագործակցության համար և մաղթել է հաջողություններ հետագա ծառայության ընթացքում: Լևոն Այվազյանը հույս է հայտնել նաև, որ պաշտպանական բնագավառում հայ-ճապոնական շփումները համագործակցության զարգացման նոր հեռանկարներ կստեղծեն:

Գնդապետ Օնոն իր հերթին նշել է, որ ճապոնական կողմը պատրաստ է համագործակցությանը և հույս հայտնել, որ ՀՀ-ում նոր ռազմական կցորդի հավատարմագրումից հետո` մոտ ապագայում, առաջընթացը կարձանագրվի:

  • Տարածել