Մամուլի հաղորդագրություն

17 Ապրիլի, 2018 00:00
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի ապրիլի 17-ից 19-ը Տաշքենդում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստին:

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը ապրիլի 20-ից 21-ը Տուլայում (ՌԴ) կմասնակցի նաև գործարանային պայմաններում զենիթային հրթիռահրետանային նոր համալիրների ուսումնասիրման աշխատանքներին:

  • Տարածել