ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից

11 Ապրիլի, 2018 01:00
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ 2015թ.-ի հունվար ամսին Գեղարքունիքի մարզի բնակչուհի ոմն Նելլին, ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինծառայող` կոչումով գնդապետ, և վստահություն ձեռք բերելու համար իր ամուսնուն՝ Գ.Շ.-ին, ներկայացնելով որպես գեներալ, ՀՀ ՊՆ N զորամասի սպա Ս. Թ.-ին իր բնակավայրին մոտ որևէ զորամաս տեղափոխելու պատրվակով վերջինիս հայր՝ Վ. Թ.-ից կանխիկ ստացել է խոշոր չափի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար և խաբեությամբ հափշտակել այն:

Դեպքի վերաբերյալ քաղաքացիներ Վ. Թ.-ն և Ս. Թ.-ն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տվել են գրավոր հաղորդում, որի հիման վրա նախապատրաստվում են նյութեր:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ոմն Նելլին հանդիսանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1959թ.-ին ծնված Ք. Վ. Սուքիասյանը: Վերջինս ՀՀ ՊՆ զինծառայող չի հանդիսանում:

Ռազմական ոստիկանության աշխատակիցները հիմնավոր կասկածներ ունեն, որ Ք. Սուքիասյանը կարող է կատարած լինել նմանօրինակ այլ խարդախություններ ևս: Վերջինիս հանցավոր գործողություններից տուժած անձինք կարող են զանգահարել (010) 77-05-80, (010) 46-32-44 հեռախոսահամարներով կամ դիմել Ռազմական ոստիկանության մոտակա բաժին:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ հակաօրինական գործողություններից:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Տարածել