Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը

15 Դեկտեմբերի, 2017
Դեկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում ՆԱՏՕ-ի Բրունսումի միացյալ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը՝ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ տեղեկատվական և հոգեբանական գործողությունների թեմայով դասընթաց անցկացնելու նպատակով:

Դասընթացի մասնակիցները ծանոթացել են ռազմավարական հաղորդակցության, տեղեկատվական գործողությունների, հասարակայնության հետ կապերի ՆԱՏՕ-ի հայեցակարգերին, հոգեբանական գործողությունների ժամանակ կիրառվող մեթոդներին և միջոցներին:

Դասընթացը կրում է շարունակական բնույթ և ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում էր երրորդ անգամ:

  • Տարածել