ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստը
12 Դեկտեմբերի, 2017 17:16ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 12-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն:
Կառավարության ղեկավարը ՊՆ վարչական համալիրում նախ դիտել է ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի անդամների համար կազմակերպված փակ ցուցադրությունը, ծանոթացել Հայաստանում վերջին երկու տարում ստեղծված կամ զարգացված ռազմական տեխնիկայի ու սպառազինության նմուշներին:
Այնուհետև վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների 2018 թ. ծրագիրը: