RA MoD Military University after Vazgen Sargsyan

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

ՀՀ կառավարության 1994թ. հունիսի 24-ի թիվ 279 որոշմամբ, ապա ՀՀ պաշտպանության նախարարի հունիսի 25-ի հրամանով կազմավորվեց ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը («ԲԶԲՀՈւ»): Ուսումնարանի առաջին պետ նշանակվեց գեներալ-մայոր Սերգեյ Սահակի Մարտիրոսյանը: Հետագա տարիներին այդ պաշտոնը զբաղեցրել են գնդապետ Ալեքսանդր Գրիգորի Մինասյանը, գեներալ-մայոր Աշոտ Սեդրակի Պետրոսյանը, գեներալ-լեյտենանտ Արշալույս Զավենի Փայտյանը, գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը, գեներալ-լեյտենանտ Գարեգին Աշոտի Գաբրիելյանը, գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանը: Այժմ Ռազմական ինստիտուտի պետն է գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը: 1994թ. սեպտեմբերի 1-ին ուսումնարանն առաջին անգամ իր դռները բացեց կուրսանտների առաջ: ՀՀ պաշտպանության նախարարի 1994թ. նոյեմբերի 1-ի հրամանով ԵՊՀ զինվորական ամբիոնն ամբողջովին հանձնվեց ԲԶԲՀ ուսումնարանին: Նորաստեղծ բանակի խնդիրներից ելնելով` ուսումնարանը սկզբնական շրջանում զինվորական մասնագետներ էր պատրաստում 8 մասնագիտությունների գծով: Միաժամանակ ուսումնարանի բազայի վրա անցկացվում էին մեկամյա դասընթացներ, որտեղ ընդունվում էին ՀՀ բուհերն ավարտած երիտասարդներ: ՀՀ կառավարության` 1998թ. հունվարի 16-ի թիվ 24 որշմամբ ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ զինվորական ուսումնարանը վերակազմավորվեց Ռազմական ինստիտուտի: Նույն թվականին էլ Ռազմական ինստիտուտը տվեց իր առաջին շրջանավարտները: ՀՀ Նախագահի հրամանագրով և ՀՀ պաշտպանության նախարարի 2000թ. փետրվարի 8-ի հրամանով ՀՀ ռազմական ինստիտուտը վերանվանվեց Վազգեն Սարգսյանի անունով: ՀՀ նախագահի` 2000թ. փետրվարի 12 վկայագրով ինստիտուտին հանձնվեց մարտական դրոշ` որպես զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ: 2004թ. հունվարի 27-ից սկսեց գործել սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնը («ՍԿՈԲԿ»): 2005թ. սեպտեմբերի 1-ին բացվեց նոր ուսումնական մասնաշենքը: 2003թ. սկսած, ինտեգրվելով ՀՀ պետական բուհերի համակարգում, Ռազմական ինստիտուտը դարձավ հանրապետության պետական բուհերի խորհրդի լիիրավ անդամ: ՀՀ Կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի թիվ 446 որոշմամբ ստեղծվել է «ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան» պետական հիմնարկը: ...

Read More

HEAD OF THE UNIVERSITY

Դանիել Բալայան

major general

Read More

Ուսումնական գործընթաց

ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում իրականացնում է բարձրագույն ռազմական մասնագիտական կրթության բակալավրի աստիճանով կրթական ծրագրեր 4 տարի և 5 տարի տևողությամբ` 13 մասնագիտություններով: Համալսարանի հիմնական խնդիրը ռազմական ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության մասնագիտություններով, բակալավրի աստիճանով սպաների պատրաստումն է:

Ընդունելության կարգը

Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը կարող են մասնակցել 18 տարին չլրացած քաղաքացիները, ինչպես նաև մինչև 23 տարեկան` պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիները, զինծառայողները, պահեստազորում հաշվառված քաղաքացիները, իգական սեռի քաղաքացիները։