Physical Training and Sports Division

HEAD OF THE ARMED FORCES PHYSICAL TRAINING AND SPORTS DIVISION

Aram Grigoryan

colonel

Appointed Head of the Armed Forces Physical Training and Sports Division in 2011.

Read More

Բաժնի գործունեության մասին

Զինված ուժերի ֆիզիկական պատրաստության ընդհանուր խնդիրները լուծելու համար 1996թ. ստեղծվել է ՀՀ ՊՆ ֆիզիկական պատրաստության բաժինը, որը 2014թ. վերահայտավորումից հետո վերանվանվեց որպես ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժին: Կազմավորման օրվանից ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի ընդհանուր ղեկավարումն իրականացնում էր պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, ներկայումս՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը: 
Զինված ուժերում ֆիզիկական պատրաստության և սպորտի աշխատանքների կազմակերպումը ապահովում է ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժինը: 
Բաժնի նպատակներն ու գործառույթներն են՝
Զինծառայողների ֆիզպատրաստության մակարդակի բարձրացումը և առողջության ամրապնդումը, ֆիզպատրաստության նյութատեխնիկական բազայի ստեղծումը, զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների ֆիզիկական պատրաստության պետերի հավաքների կազմակերպումը և նրանց մասնագիտական գիտելիքների բարձրացումը, զորքերում ֆիզիկական պատրաստության և սպորտ-մասսայական միջոցառումների կազմակերպման նկատմամբ հսկողությունը, պլանային և անսպասելի ստուգումների կազմակերպումը, ցուցադրական և մեթոդական պարապմունքների միջոցով զորամասերին գործնական և մեթոդական օգնության ցուցաբերումը, մարզաբազաների կառուցման, վերանորոգման և շահագործման վերահսկողությունը, մասնակցությունը ռազմական ուսումնական հաստատությունների ընդունելության և ավարտական քննություններին, ֆիզիկական պատրաստության զարգացման նոր մեթոդների և համապատասխան նորմատիվների մշակումը, Ռազմական Սպորտի Միջազգային և ԱՊՀ երկրների ռազմամարզական խորհուրդների հետ համագործակցությունը և այլն:
Բաժինը զորամասերին ապահովում է համապատասխան մարզագույքով, շինանյութերով, մարզական կառույցների կառուցման գծագրերով և գրականությամբ: 
ՀՀ զինված ուժերի անձնակազմի ֆիզիկական պատրաստության գործնական պարապմունքների համար 1996թ.-ից ի վեր կառուցվել, կահավորվել և շահագործվել է 30 տիպային մարզահրապարակ, 44 ոչ տիպային մարզահրապարակ, 24 տիպային արգելագոտի, 1 ոչ տիպային արգելագոտի, 10 ձեռնամարտի հրապարակ, 16 մարզադահլիճ, 47 ֆուտբոլի դաշտ, 68 վոլեյբոլի հրապարակ, 25 բասկետբոլի հրապարակ և այլն: Դրանք մշտապես նորոգվում և համալրվում են: Ներկայումս ՀՀ ՊՆ զորամասերը հիմնականում ապահովված են պարապմունքները լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ մարզակառույցներով: Բաժնի կողմից ֆիզիկական պատրաստության պետերի և ստորաբաժանումների հրամանատարների համար հրատարակվել են՝ “Օգնություն ֆիզպատրաստության պարապմունքի ղեկավարին”, “Ձեռնամարտի”, “Ֆիզպատրաստության և սպորտի պետերի” և “ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության” մեթոդական ձեռնարկները, ռազմամարզական դասակարգման մարզիկ զինծառայողներին և մրցավարներին կարգեր շնորհելու համակարգը: Տպագրության կհանձնվեն նաև “ՀՀ զինված ուժերում մարզական խաղերից, ռազմամարզական և մենապայքարային մարզաձևերից մրցումների կազմակերպման” և “Վնասվածքների կանխարգելումը” ձեռնարկները: 
Սպորտ-մասսայական միջոցառումներն ընդունվում են որպես մարզական խաղերի առաջնություններ կամ սպարտակիադայի անցկացում, սակայն դրանք սպորտ-մասսայական միջոցառումների միայն մի մասն են կազմում: Նշված միջոցառումները ներառում են դահուկավազքերը, կրոսավազքերը, երթարշավները և այլ ռազմակիրառական ձևեր:
Համագործակցելով ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և պետական կոմիտեի և ազգային ֆեդերացիաների հետ՝ ՀՀ ՊՆ մասնագետները կմասնակցեն տարբեր մրցավարական սեմինարների: Համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու դեպքում կստանան մրցավարական կարգեր, ինչը կնպաստի մարզական միջոցառումներն էլ ավելի որակյալ անցկացնելուն: Մարզիկ զինծառայողներին մարզական կարգեր շնորհելու կարգը գործածության մեջ դնելով՝ բարձրացել է զինծառայողների ձգտումը դեպի ֆիզիկական պատրաստությունը:
Կազմակերպվում են ՀՀ ԶՈՒ համաբանակային սպարտակիադաներ, որը անցկացվում է 3 փուլով: ՀՀ ԶՈՒ համաբանակային սպարտակիադայի միայն եզրափակիչ փուլերին մասնակցում են մոտ 600 մարզիկ զինծառայողներ: ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և պետական կոմիտեի հետ համատեղ պարբերաբար կազմակերպվում են նախազինակոչային և զինակոչային երեխաների դպրոցականների ռազմամարզական խաղեր, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպվում են ռազմամարզական վարժարանների սպարտակիադան և այլ առաջնություններ ու մրցումներ: 
ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների միջև անցկացվում են բազմազան առաջնություններ: ՀՀ ԶՈՒ հավաքական թիմը մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների և CISM (Միջազգային ռազմական մարզական խորհուրդ) զինված ուժերի սպարտակիադաներին, առանձին մարզաձևերից առաջնություններին և միշտ վերադառնում է մեծաթիվ մեդալներով: 
Վերջին տարիների փայլուն ձեռքբերումներից են` 
2013թ. ՀՀ ՊՆ ըմբշամարտի հավաքական թիմը մասնակցեց Իրանի Իսլամական Հանրապետությունում կայացած զինվորականների ըմբշամարտի աշխարհի 28-րդ առաջնությանը և հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում նվաճեց մեկ արծաթե, երեք բրոնզե մեդալներ և թիմային հաշվարկով գրավեց չորրորդ տեղը, իսկ ազատ ոճում` մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալներով թիմային հաշվարկում գրավեց վեցերորդ տեղը: 
ԱՄՆ-ում Միջազգային ռազմական մարզական խորհրդի (CISM) կողմից կազմակերպված զինվորականների ըմբշամարտի աշխարհի 29-րդ առաջնության ընթացքում մեր թիմը թիմային հաշվարկով գրավեց 3-րդ պատվավոր տեղը՝ նվաճելով 2 ոսկե մեդալ 66 կգ քաշային կարգում Գևորգ Սահակյանը, 74 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը, 1 արծաթե մեդալ՝ 65 կգ քաշային կարգում Նարեկ Սանոյանը, 4 բրոնզե մեդալ 59 կգ քաշային կարգում Ռոբերտ Կարապետյանը, 71 կգ քաշային կարգում Ռաֆայել Ալեքսանյանը, 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը և 97 կգ քաշային կարգում Վիկտոր Կազիաշվիլին: 
2015թ-ից ՊՆ ԲԿՄԱ-ի մարզիկ-զինծառայողները մասնակցում են հետևյալ միջազգային մրցաշարերին և նվաճել են` 

  • սպորտային մարմնամարզություն աշխարհի գավաթի առաջնություն 24.03.15թ Քաթար` շարքային Արթուր Դավթյան (հենացատք) 1-ին տեղ և (նժույգ) 3-րդ տեղ, շարքային Արթուր Թովմասյան (օղակ) 2-րդ տեղ,
  • ըմբշամարտ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն 22.03-26.03.15թ շարքային Վոլոդյա Ֆրանգուլյան 61կգ 1-ին տեղ, շարքային Գրիգոր Գրիգորյան 2-րդ տեղ, 
  • սամբոյի երիտասարդների Եվրոպայի առաջնություն 15.04-19.04.15թ. Սերբիա, Նովի-Սադ շարքային Էդիկ Պետրոսյան 90կգ 1-ին տեղ, շարքային Միշա Նազարյան 82կգ 2-րդ տեղ, 
  • շախմատ միջազգային “Բաց փառատոն” 14.03-22.03.15թ. Հավայան կղզիներ՝ շարքային Հովհաննես Գաբուզյան 1-ին տեղ,
  • ծանրամարտի Եվրոպայի առաջնություն 10.03-18.03.15թ. Վրաստան շարքային Սմբատ Մարգարյան 56կգ 2-րդ տեղ,
  • կարատե “Կովկասի գավաթ” համառուսաստանյան առաջնություն 26.03-29.03.15թ. ք.Սոչի շարքային Էդգար Մինասյան՝ 2-րդ տեղ:

Contact

Address: Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Բագրևանդի 5, 0044